Դասերը վարում են հավաստագչված ուսուցիչներ, ովքեր գերազանց տիրապետում են անգլերենին
Novakid-ի ծրագրերը կազմված են եվրոպական CEFR չափորոշիչների A1 և A2 մակարդակներին համապատասխան, որոնք համապատասխան են Cambridge English YLE Starters, Movers and Flyers թեստի պահանջներին: Փորձնական դասի ժամանակ ուսուցիչը որոշում է անգլերեն լեզվի մակարդակը, այնուհետև անընդհատ հետևում է երեխայի առաջադիմությանը ուսուցմանը համընթաց:
Դասերը վարում են հավաստագրված ուսուցիչներ` անգլերեն լեզվի կրողներ
Novakid-ի ծրագրերը հաշվի են առնում տարբեր տարիքի երեխաների հոգեբանական առանձնահատկությունները: Փորձնական դասի ընթացքում ուսուցիչը երեխայի մակարդակը սահմանում է ըստ նրա լեզվական հմտությունների և տարիքի: Novakid-ի ուսուցիչներն ու մեթոդիստները վերահսկում են առաջընթացը և ծրագրերը հարմարեցնում երեխայի կարիքներին ողջ ուսումնական գործընթացի ընթացքում:
Novakid-ի ծրագրերը կառուցված են CEFR-ի սկզբունքների հիման վրա և բաղկացած են չորս մակարդակից, նախադպրոցականների համար նախատեսված հատուկ ծրագրից և «Time2Talk» առաջադեմ խոսակցական ինտենսիվից: Յուրաքանչյուր մակարդակ բաղկացած է յունիտներից` միավորներից: Յուրաքանչյուր մակարդակ ունի 4 դաս մեկ թեմայով՝ քերականության, բառապաշարի և խոսքի գործնական կիրառման հատուկ վարժություններով:
Ուսուցիչները զբաղվում են նաև աշակերտների առաջադիմության վերահսկմամբ և կառավարմամբ, ինչպես նաև նրանց խրախուսում են ձեռքբերումներով և վկայագրերով: Բացի այդ, մենք ունենք առանձին քերականության, խոսքի գործնական կիրառման և ընթերցանության դասեր, որոնք ուսուցիչներին հնարավորություն են տալիս անհատապես կանոնավորել ծրագիրը առանձին վերցված յուրաքանչյուր երեխային` ըստ անհրաժեծտության:
Դասաժամի տևողությունը 25 րոպե է։ Սա այն իդեալական ժամանակն է, որի ընթացքում երեխան ժամանակ չի ունենում հոգնելու և արդյունավետ կերպով յուրացնում է նյութը։ Հետազոտությունները հաստատում են, որ անհատական պարապմունքներում (հատկապես մայրենի լեզվի կրողների հետ անցկացվող) ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելանում է՝ համեմատած խմբակային պարապմունքների հետ:
Մի հապաղեք:Փորձեք սովորել անգլերենը մայրենի լեզվի կրողի հետ:
Մեր ուսուցիչները երեխայի հետ ընդհանուր լեզու կգտնեն, կպարզեն անգլերենի իմացության մակարդակը և կոգեշնչեն սովորել լեզուն: